Դատախազին փորձում են կալանավորել. նոր հանգամանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ զարգացումներ են ծավալվում ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի քրեական գործով:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչ դատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Արամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որպեսզի ավագ դատախազը կալանքի տակ մնա:

Իսկ ի՞նչ պատմություն է սա: 2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է 1300 ԱՄՆ դոլար:

Հենց այս արարքի համար էլ դատախազության ավագ դատախազը ներգրավվել էր որպես մեղադրյալ եւ 4 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվել: Այդ առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ այս քրեական գործը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչ որդին է:

Ումինչ այս գործով դատական նիստերը ընթանում են, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Արամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով, որ դատախազության ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցընտրվի կալանավորումը:

Սակայն այստեղ էլ դատավորներն են հայտնվել խնդրի առաջ: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում գործը մակագրվել էր դատավոր Սերգեյ Մարաբյանին, սակայն նա հրաժարվել է քննել գործը, ինքնաբացարկ է հայտնել: Մեզ հայտնի դարձավ, որ Սերգեյ Մարաբյանը հիմնավորել է, թե՝ ծանոթանալով գործինյութերին՝ «քրեական գործով մեղադրյալ է Լեւոն Կարապետյանը, ումհետ 2013 թվականին աշխատել եմ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում եւ ունեցել եմ մտերիմ հարաբերություններ: Այդ պայմաններում ողջամիտ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է կասկածներ առաջանալ իմ անաչառության եւ օբյեկտիվության վերաբերյալ, այսինքն՝ առկա է Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված, դատավորի «անձնական կախվածության այլ հարաբերությունների պատճառով» ինքնաբացարկի հիմքը, ուստի ելնելով վերոգրյալից՝ գտնում եմ, որպետք է կայացնեմ ինքնաբացարկի մասին որոշում եւ բողոքը ներկայացնել վերամակագրման»:

Գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Տեսնենք՝ ինչ կանի այս դատավորը:

Քնար Մանուկյան




Լրահոս