
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատական նիստից անմիջապես առաջ տեղեկանք են ստացել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից իր բացակայության մասին: Տեղեկանքում ասված է, որ դատարանի կողմից չի ապահովվում մրցակցության սկզբունքը, պաշտպանական կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում,
Դատավորն ասաց, որ պաշտպանության կողմն իրավասու է դիմել համապատասխան մարմիններին, սակայն դատարանը գտնում է, որ պաշտպանների նկատմամբ սպառնալիք չի հնչել: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում