Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում. Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղվարդի ծննդատան գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր որոշում մենք չենք ստացել։ Այս մասին Եղվարդի ծննդատան աշխատակիցների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ իր մտահոգություններն է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ տեղեկացնելով, որ Եղվարդ համայնքը եւ հարակից շրջանները սպասարկելու համար ունեն մեկ այլ ծննդատուն՝ Աբովյանի ծննդատունը, որը բավականին հեռու է Եղվարդից, մյուս տարբերակը Երեւանի ծննդատներն են, որոնք նույնպես բավական հեռու են Եղվարդից։

«Այս պահին արձանագրում ենք, որ ծննդատունը չի փակվում, 2-3 օրվա մեջ նախարարը կառավարությանը կներկայացնի այն բոլոր փաստարկները, որոնք այսօր հնչել են իմ կողմից, հնչեցվել են մյուս գործընկեր մարզպետերի կողմից՝ իրենց մասով, և վերջնական անդրադարձ կունենանք խնդրին։ Ես լիահույս եմ, որ մասնավորապես, Եղվարդի մասով կունենանք դրական լուծում, որից հետո պետք է ձեռնամուխ լինենք բուժկենտրոնի վերազինմանը»,-նշեց մարզպետը:




Լրահոս