
Երևանի Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտ վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդներն արդեն մի քանի օր է, ինչ սպասում են իրենց հերթին:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պահանջում են վարորդներից տարածքից հանել ավտոմեքենաները, ինչին վարորդները դեմ են։
«Մարդիկ շրջանից եկել են, երրորդ օրն է՝ մեքենայի մեջ քնած են»,- ասում է ակցիայի մասնակիցները։