Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Թաթուլ Ստեփանյանը հանդիպել է մարզի չրագործների հետ, որին մասնակցել են նաեւ Տավուշի մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակը չրագործների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի քննարկումն էր։
Չրագործները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները եւ հանդես են եկել առաջարկներով։
Մասնակիցները պայմանավորվել են հաճախակի հանդիպել եւ միասին քննարկել ոլորտին վերաբերվող խնդիրը։