Նոր աղմուկ է բարձրանում․ ինչ է սպասվում Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Նախարարությունում սաբոտաժ է այն դեպքում, երբ կառավարությունում մտադիր էին Հայաստանի բոլոր դպրոցներն այս տարի համալրել «Արմաթ» լաբորատորիաներով: Երեկ այս մասին հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս թեման լուրջ աղմուկ է բարձրացրել եւ սպառնում է հերթական փորձանքը դառնալ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի գլխին: Բանն այն է, որ նա ասել է.

«Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ մեկ աղբյուրից գնումները լավ բան չեն, եւ հիմա մենք նաեւ մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի ոլորտը լինի մրցակցային, այլ ոչ մոնոպոլիստական, եւ եթե այս մրցակցության արդյունքում «Արմաթը» շահի, ապա իրենք կշարունակեն: Ակնկալում ենք, որ, տնտեսական աճին զուգընթաց, անպայման նոր խմբաքանակներ կներդնենք»:

Կարեն Վարդանյանն արդեն սկսել է աղմուկ բարձրացնել, եւ նախարարին այնքան էլ գունագեղ օրեր չեն սպասվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս