ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին հարցաքննվում է քննիչի առանձնասենյակում: Այս մասին հայտնում է վարչապետը սոցցանցի իր էջում.
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)»:
Վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հեռախոսազրույցը ծավալվել է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նշենք, որ գաղտալսման գործը քննվում է Քննչական կոմիտեում:
Գուցե վարչապետը հարցաքննվում է հենց այս գործով: