Հարցաքննությունն ավարտվեց. ի՞նչ գործի շրջանակում է հարցաքննվել Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեից. նրա հարցաքննությունը ավարտվեց: Թե ի՞նչ գործի շրջանակում է նա հարցաքննվել, լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ այդ մասին հաղորդագրություն կլինի, հիմա չի կարող պատասխանել, ժամանակ չունի:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հեռախոսազրույցը ծավալվել է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նշենք, որ գաղտալսման գործը քննվում է Քննչական կոմիտեում: Գուցե վարչապետը հարցաքննվում է հենց այս գործով:




Լրահոս