Մարտի 15-ին համայնքապետի ընտրություններ են նշանակված Արմավիրի, Լոռու, Շիրակի յոթ գյուղերում։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը։ Մասնավորապես, ընտրություններ տեղի կունենան Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս, Լոռու մարզի Չկալով եւ Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան եւ Տուֆաշեն համայնքներում:
Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայցնեն փետրվարի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում։
Թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 14-19-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 26-ին կշարունակվի մինչև մարտի 13-ը։