Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Թե ինչ գործով են վարչապետին կանչել հարցաքննության, Փաշինյանը չէր մանրամասնել: Այս պահի դրությամբ հարցաքննությունն ավարտված է:
Հայտնել էինք, որ հնարավոր է՝ վարչապետը հարցաքննվում է իր, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման գործով: Սակայն չի բացառվում, որ վարչապետի հարցաքննությունը ՀՀ քննչակա կոմիտեում կապված լինի օրերս Armtimes.am-ում հրապարակված այն հոդվածի հետ, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացվել: