«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի հետքաղաքացիական հիվանդանոցներում դատապարտյալների համար հատուկ հարկեր հատկացնելու գործընթացի, ինչպես նաեւ այն մասին, որ բժիշկները ահազանգում են, թե այդ քայլով հիվանդանոցների վարկանիշը կնկնի: Իսկ որո՞նք են այն հիվանդանոցները, որտեղ դատապարտյալների համար կոնկրետ հարկաբաժիններ են հատկացնելու. դրանք են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը եւ «Արմենիա», «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
-Տիկի՛ն Գալյան, բժիշկները ահազանգում են, որկոնկրետ հիվանդանոցներում կալանավորներին հարկեր տրամադրելով՝ իրավիճակը չեն փոխելու, դրանով հիվանդանոցի վարկանիշն է ընկնում, եւ մարդիկ կվախենան օգտվելիրենց հիվանդանոցի ծառայություններից:
-4 հիվանդանոցներում համապատասխան ստորաբաժանումների առանձնացումը նպատակ ունի պատշաճ կերպով կազմակերպել այդ կատեգորիայի անձանց բժշկական սպասարկումը, որպեսզի նրանք հնարավորինս առանձնացված լինեն հասարակության մյուս ներկայացուցիչներից, եւ որպեսզի նրանց անվտանգությունը ավելի լավ ապահովվի քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից: Գուցե լինեն դեպքեր,որ վիրահատական միջամտությունը առաջանա, եւ նրանց վիրահատեն այն բաժանմունքում, որտեղ վիրահատվում են մյուս քաղաքացիները, բայց կարծում եմ՝ սա խնդիր չէ: Մյուս բոլոր դեպքերում բուժսպասարկումը կիրականացվի առանձնացված ստորաբաժանումներում:
-Բժիշկներն ահազանգում են՝ինչու դատապարտյալների հիվանդանոցը չեն վերազինում լավ սարքավորումներով, որ դատապարտյալներին կամ կալանավորներին տանեն այնտեղ, եւ այդ դեպքում իրենք եւ քաղաքացիներն էլ ավելորդ սթրեսիու անհանգստության մեջ չեն հայտնվի:
– Ռեսուրսների ծախսման տեսանկյունից այս պահին դատապարտյալների հիվանդանոցը վերազինելու համար շատ ու շատ ավելի մեծ գումարներ են պահանջվում, քան քաղաքացիական հիվանդանոցներում համապատասխան կահավորում ապահովելը: Իհարկե,մենք ապագայում գնալու ենք այդ ուղղությամբ եւ վերանորոգելու ենք ոչ թե դատապարտյալների հիվանդանոցը, այլ այդ հիմնարկը փակելու ենք,եւ Սիլիկյան թաղամասում ստեղծվելու է նոր հիմնարկ, որն ունենալու է նաեւ բուժսպասարկում իրականացնելու ստացիոնար հնարավորություն: Իսկ մինչ այդ ունենք նաեւ ծրագրեր՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկի հետ կապված, որտեղ ցանկություն եւ նպատակ ունենք կատարելագործելու բժշկական սպասարկման ոլորտը:
Քնար Մանուկյան