ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քարով դաժան ծեծեցին ինձ». Աջափնյակի բնակչի հողակտորն ապօրինի զավթե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Աջափնյակ համայնքի բնակչուհի Մելանյա Մովսիսյանի ահազանգի հետքերով  ArmLur.am-ի թղթակիցն այցելել է վերջինիս  բնակարան՝ տեղում ծանոթանալու խնդրին: Բանն այն է, որ 2014 թվականին Մելանյա Մովսիսյանը ձեռք է բերել բնակարան, սակայն հետագայում պարզել է, որ նրա հարևանները անօրինական ճանապարհով յուրացրել են նրա հողակտորը:

Նշենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ ամուսինները պայքարում են հարևանների անօրինականությունների դեմ, սակայն բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն. ո՛չ իրավապներն են լուծում տալիս հարցին, ո՛չ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը: Մեր զրուցակիցների պնդմամբ՝ թաղապետն ու ոստիկանությունն ամեն ինչ անում են, որպեսզի քողարկեն հարևանների անօրինականությունները:

Հավելենք, որ բնակարանը գնելու պահից սկսած՝ կտրել են նաև Մելանյա Մովսիսյանի գազը, ապօրինի հատել են բերքատու ծառերը, անգամ դաժան ծեծի ենթարկել վերջիններիս:

Այս առնչությամբ ArmLur.am-ը  կապ է հաստատել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս