ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Մանե Թանդիլյանը մեկուսացել «Լուսավոր Հայաստան»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում շատերն են նկատում, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, կարծես թե, մեկուսացել է եւ այնքան էլ չիշփվումիր թիմակիցների հետ: Մասնավորապես, շատ են եղել նիստեր, երբ Թանդիլյանը դրանց չի մասնակցել կամ էլ ներկա գտնվելու դեպքում մինչեւվերջչի մնացել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ եւս նկատեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը նա ամենասկզբից չմասնակցեց, իսկ երեք ժամ տեւած հանդիպմանն էլ մնաց կես ժամ:

Նույն պատկերն է եղել նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ վերջին հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնի է,մինչեւ այժմ ընդդիմադիր խմբակցությունն արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին:

Այդ հանդիպումների ժամանակ եւս Մանե Թանդիլյանը ակտիվ չի եղել: Նկատենք, որ, առհասարակ,հենց«Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստերը ժամանակ առ ժամանակ շատ բուռն են անցնում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունում պատգամավորների մի հատված կա, որնիրներսում բարձրաձայնում է, թե իրենք իրենց գործունեության շրջանակներում շատ են սկսելպաշտպանել իշխանությանը: Մեր տեղեկություններով՝ նման դիրքորոշում ունի նաեւ Մանե Թանդիլյանը:




Լրահոս