
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Թե ինչ գործով են վարչապետին կանչել հարցաքննության, Փաշինյանը չէր մանրամասնել: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին լռություն են պահպանում, որևէ պաշտոնական հայտարարություն չկա:
Ի վերջո ArmLur.am-ը Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց ,թե արդյոք վարչապետը հարցաքննության է հրավիրել մամուլում հրապարակված հոդվածի մասով, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացվել:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ վարչապետի հարցաքննության հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս: