ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ ինչ գործով են հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ են հասել, թե այսօր ՀՀ Քննչական կոմիտեում ինչ գործով է հարցաքննվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից, եւ հայտարարել, թե հարցաքննվում է, ապա լրագրողների հետ զրույցում հայտարարել. թե պաշտոնական պարզաբանում կլինի:

Եվ ահա, չնայած ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ Քննչական կոմիտեից այս պահին խուսափում են մանրամասներ հայտնել վարչապետի հարցաքննությունից, սակայն ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ վարչապետին հարցաքննել են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործով:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:




Լրահոս