ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է։ «Իրավունքի սահման» ընկերությունն ու վարորդները բողոքում են ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի դեմ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները: Ըստ որի՝ յուրաքանչյուր վարորդի տրվում է 9 բալ, որը ներառում է սահմանված ճանապարհային երթևեկության խախտումների մոտ քառորդ մասը: Եթե վարորդը մեկ տարվա ընթացքում սպառում է բոլոր բալերը, ապա կես տարով զրկվում է վարորդական իրավունքից, սակայն իրավունք ունի 3 ամիս անց հանձնելու տեսական քննություն և վերականգնելու վարորդական իրավունքը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: