
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ արտահերթ նիստը դռնբաց կլինի:
Ինչպես հայտնի է՝ այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:
Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։
Երեկ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։