Դատարանն ազատ կարձակի Մանվել Գրիգորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Մանվել Գրիգորյանի դատարանի որոշումով կալանքից ազատ կարձակվի:

Նման որոշման պատճառ կհանդիսանա նրա առողջական վիճակը, որն օր օրի ավելի է վատանում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ այս բժիշկների մասնակցության կազմված աշխատանքային խումբը եզրակացություն էր տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ: Իսկ այսօր արդեն եզրակացությունն այլ է:

Ինչպես հայտնի է՝ այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:

Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն է:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Երեկ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։




Լրահոս