
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի լավագույն բժիշկները բանավոր և գրավոր եզրակացություն են ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ առկա է թոքի քաղցկեղ, ունի դիաբետ, որը հասել է 30-ի:
Ըստ նույն եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք այլ հիվանդություններով, գանգատվում է շնչարգելությունից, սրտի աշխատանքը վատ է, զարկերակային ճնշումը նորմայից ցածր է: Սա է պատճառ հանդիսացել, որ դատախազությունն արտահերթ հրատապ նիստ է հրավիրել: