«Փյունիկի» սանը վերադարձավ հարազատ ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանի հետ: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ազիզյանը «Փյունիկ» ՖԱ-ի սան է: «Փյունիկը» լքելուց հետո հանդես է եկել «Արարատ-Արմենիա» և Սլովակիան ներկայացնող «Միխալովցե» ակումբներում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս