Այսօր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման արտահերթ նիստի ընդմիջմանը Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, առանձնազրույց ունեցավ դատախազների հետ։ Ավելի ուշ նա լրագրողներին հայտնեց զրույցի բովանդակությունը։
Նիստին նախագահող դատավորին էին ներկայացվել Մանվել Գրիգորյանի ախտորոշումները, առողջական վիճակի մասին մանրամասն տվյալներ: Նիստին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին հետեւող մի բժիշկ նույնպես ներկա էր, նա պատմեց, որ նոր հետազոտություններ են կատարվել, բոլոր ախտորոշումները վկայել են այն, ինչ նշված է նախագահող դատավորին ներկայացված ախտորոշման մասին տեղեկատվությանը:
Բժիշկը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի կյանքին սպառնացող վտանգ կա:
Մանրամասները՝ տեսանյութում: