
ՀՀ դատախազությունն այսօր գրություն էր ստացել «Նաիրի» ԲԿ-ից այն մասին, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` գրանցվել է սրտի ռիթմի խանգարում։ Դրա հիման վրա դատախազությունը դիմել է դատարան` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերանայելու միջնորդությամբ։ Հրավիրվել է արտահերթ նիստ։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր 20։30-ին։
Մինչ այդ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրուցել է պաշտպանյալի առողջական վիճակից և գործի ընթացքից:
Մանրամասները՝ տեսանյութում: