Հունվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր քեֆ կազմակերպել Էջմիածնի «Դվին» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հավաքույթին մասնակցել են մոտ 300 կուսակցականներ, եղել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւ խմբակցության ղեկավարությունը: Մեր տեղեկություններով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել, բաժակաճառեր ասել, բայց 9-9.30 սահմաներում հեռացել է ռեստորանից:
Այլ մանրամասներ կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: