«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ .« ՀՀ ֆինանսների նախարարությանն անցած տարվա պետական բյուջեով հատկացվել է 525 մլն 623 հազար 100 դրամ պարգեւատրման ֆոնդ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից: Ըստ նախարարության՝ պարգեւատրում տրվում է արդյունավետ աշխատանք եւ լրացուցիչ հանձնարարություններ կատարած աշխատակիցներին (պարգեւատրվում են ոչ բոլորը):
Սակայն նկատենք, որ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ամենամեծ եւ ամենափոքր պարգեւատրում ստացած աշխատակիցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ ՀՀ ֆինասների նախարարությունում աշխատում է 382 աշխատակից, իսկ անցած տարի ամսական պարգեւատրում ստացել է միջինը 337 աշխատակից»:
Մանրամասները՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։