Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈւԹ. Օրենքը փոխում են. նոր մարտահրավեր՝ ԶԼՄ-ներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ՀՀ Ազգային ժողովինիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Նշենք, որ այս ոլորտում փոփոխությունների մասին իշխանական խմբակցության եւ հատկապես պատգամավոր Վահագն Թեւոսյանի կողմից բազմիցս է խոսվել:

Ավելին, նույնիսկ Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա դիտորդ եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեիկողմիցհուլիսին մի նախագիծ է մշակված եղել եւ ներկայացվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անվամբ: Այն այս ընթացքում ներկայացվել է նաեւ Վահագն Թեւոսյանին եւ քննարկվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որհուլիսից շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագիծն ԱԺ չիմտնի, փոխարենը կգրվինորը: Եվ այսօր կսկսեն քննարկումները հայեցակարգի մշակման մասով, իսկ օրինագիծն էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կներկայացնի:

Եվ չնայած հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված նախագիծը մի քանի անգամ քննարկվել է հենց իշխանական խմբակցության պատգամավորների մասնակցությամբ, սակայն արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել սեփական նախագիծ, որտեղշատ դրույթներ կպահպանվեն այնպես, ինչպես ներկայացրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել թե՛ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծի, թե՛ «Իմ քայլ»-ի կողմից մշակվելիք նախագծի շուրջ:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարբեր քննարկումների ժամանակ երկուկողմերն էլ արձանագրել են, որ«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հնացած իրավական գործիքէ, վաղուց է ընդունվել եւ շատ դեպքերում չի համապատասխանում այսօրվա պահանջներին: Բանն այն է, որ«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործողօրենքն ընդունվել է 2000 թվականին եւ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, այն վաղուց հնացել է: Ընդ որում, «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որիշխող խմբակցության պատգամավորները նպատակ ունեն նախագիծը այնպես մշակել, որ այն ուժիմեջմտնիմինչեւ 2021 թվականը:

Բանն այն է, որ այս տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նորմրցույթ է անցկացվելու, եւ նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ միգուցե այդ դեպքում շատերը նույնիսկչհամապատասխանեն չափորոշիչներին, իսկ հակառակ պարագայում էլ, հնարավոր է, իրավական փակուղի լինի:Չի բացառվում, որ խստացված չափորոշիչներին շատ հեռուստաընկերություններ չհամախատասխանեն. խոսքը նաեւ վերաբերում է ֆինանսական միջոցներին: Չի բացառվում, որ հեռուստաընկերություն աշխատացնելու համար մեծ գումարներ անհրաժեշտ լինեն:Խոսքը նաեւ կանոնադրական կապիտալի մասին է: Այս պահին սակայն վերջնական որոշում առկա չէ, թե որքան կանոնադրական կապիտալի մասին խոսք կգնա, սակայն այդ գումարը կարող է այնքան մեծ լինել, որ իսկապես խնդիրներ առաջանան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համապետական սփռումունեցող 8 հեռուստաընկերությունները՝ Հ1-ը, «Շողակաթը», «Կենտրոնը», Հ2-ը, «Շանթը», «Արմենիան», «Երկիր Մեդիան», լիցենզավորվել են դեռ 2011 թվականին, եւ միեւնույն ժամանակ հեռարձակում իրականացնելու իրավունք են ստացել 10 մայրաքաղաքային սփռումունեցող հեռուստաընկերություններ: Եվ, ահա, իշխանությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կողմիցմիտում է առկա արդեն տարանջատել հանրային եւ մասնավոր հեռարձակողներին: Այս դեպքում Հանրային հեռուստաընկերության ձեւաչափն էլ կարող է փոխվել, եւ մուլտիպլեքսների տարանջատումից հետո Հանրայինը 5 այլ ալիք կունենա:

Հասարակական կազմակերպությունները նաեւ առաջարկում են հրաժարվել լիցենզավորման ընթացակարգից. մերտեղեկություններով՝ այս տարբերակին կողմ են նաեւ իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Նրանք ցանկանում են ավելի պարզեցնել գործընթացը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել մասնավոր հեռարձակման թվային ցանցի՝ մուլտիպլեքսի զարգացմանը: Հետաքրքիր է, որ այժմ արդեն մասնավոր մուլտիպլեքսի 4-րդ մրցույթն է հայտարարված, բայց որեւէ հայտատու չի եղել:

Իհարկե, օրենքի փոփոխության հիմքում առաջին հերթին բարի ցանկություններ են, սակայն չի բացառվում, որ հակառակ պատկերը ստացվի: Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթինմուլտիպլեքսորները, այսինք՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում ԶԼՄ-ների համար։ Եվ ստացվում է՝ լիցենզիա է ստանում ոչ թե որակը, այլ ֆինանսը։ Այդ դեպքում պարտադիր 5 ալիք պետք է լինի ընդհանուր ուղղվածության՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային:

Եվ այս ամենն էլ իրհերթին մեծ ֆինանսներ է ենթադրում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հաստատեց, որիրենցկողմից մշակված նախագիծն այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ է անցել, սակայն այսօր ոչ թե քննարկվելու է հենց այդ նախագիծը, այլ ընդհանուր մոտեցումներ, տեսլականներ: Քննարկումներին ինքը եւս կմասնակցի, եւ երեք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ելույթով կներկայացի նաեւ իրենց մոտեցումները: Մեկնաբանության համար դիմեցինք նաեւ պատգամավոր Վահագն Թեւոսյանին, սակայն նա եւս նշեց, թե այսօր քննարկումների միայն սկիզբն է, եւ միայն դրանից հետոկսկսվեն հայեցակարգի քննարկումները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս