ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահացած երեխայի դիահերձումը կկանոնակարգվի․ նոր փոփոխություններ ծննդօգնության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագորղների հետ զրույցում նշեց, թե կանոնակարգում են ծննդօգնության ոլորտը եւ ներառում են այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի եւ հարազատների միջեւ ոչ օրինական հարաբերությունները։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապօրինի որդեգրման դեպքերին եւ այն բացահայտումներին, որոնք եղել են վերջին շրջանում։

«Հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան դեպքերի վարումը, որոնք նախկինում կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ։ Փորձելու ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ։ Օրինակ, երբ երեխան ծնվում է մահացած կամ մի քանի օր հետո է մահանում, կարգ կա դիահերձման կամ թաղման։ Դա ավելի ենք կանոնակարգելու, որ որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա»,- նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս