ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բերանս եք բացե՞լ տալիս». քաղաքացիները՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գլխավոր Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետտ դատարանում հայտարարել էր, որ ներկայումս Մանվել Գրիգորյանի մոտ արձանագրված վիճակը կյանքին սպառնացող վիճակ է:

ArmLur.am-ն այսօր հարցում իրականացրեց Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությանը: Տեսակետները տարբեր էին. մի մասը դա համարում էր մարդասիրական քայլ, իսկ մյուս մասն էլ ամեն դեպքում փաստում, որ հանցագործն անկախ ամեն ինչից պետք է լինի ճաղերից այն կողմ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս