Պետդուման Միշուստինին հաստատեց ՌԴ վարչապետի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետական դուման Միխայիլ Միշուստինին հաստատեց Ռուսաստանի վարչապետի պաշտոնում։ Բաց քվեարկության արդյունքում կողմ քվեարկեց 383 պատգամավոր, դեմ՝ զրո։ Օրենսդիրներից 41-ը ձեռնպահ մնաց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։

 




Լրահոս