ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Երևանի քաղաքապետարան։ Նա հանդիպում կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Նրան քաղաքապետարանի մուտքի մոտ դիմավորեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հանդիպմանը մասնակցում է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: