Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով. կան դժվարանցանելի է ճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Լրահոս