Ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանը ֆեյքերին. մանրամասնում է Հովհաննես Մովսիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի հարցը դեռեւս լուծված չէ, քանի որ թեկնածու դեռեւս չունեն, քննարկումները այդ հարցի վերաբերյալ շարունակվում է:

-Պարո՛ն Մովսիսյան, արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք առաջիկայում հրաժարական եք ներկայացնելու, որը Դուք հերքում եք: Այդ դեպքում որտեղի՞ց են նման տեղեկությունները, գուցե ինչ-որ տարաձայնություններ ունեք ՀՀ վարչապետի հետ, ինչի համար տեղեկություններ կան այդ մասի՞ն:

-Նման տեղեկատվություն տարածողները, կարծում եմ, տեսնում եք՝ ովքեր են, պետք չէ, որ ես հատուկ արձանագրեմ, թե ովքեր են իրենք, որովհետեւ դա ակնհայտ երեւում է: Կեղծ տեղեկատվություն է, որը գցել են դաշտ: Ես հանգիստ եմ վերաբերվում նման տեղեկություններին, նման բան չկա:

-Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ին մեղադրում են ֆեյքեր ունենալու, սոցիալական ցանցերում սուտ տեղեկություններ տարածելու, ատելության խոսք սերմանելու համար: Դուք ֆեյքեր ունե՞ք, ՊՈԱԿ-ի հիմնական գործունեությունը դա՞ է:

-Ես, առհասարակ, կարծում եմ, որ ֆեյքերը մեր օրերում ակտուալ չեն ու դրանով հանրային կարծիք չի ձեւավորվում, ես դրանց գոյությանն ու գործունեությանը վատ եմ վերաբերվում:

-Այս հարցին ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետը, այս թեմայի հետ կապված խոսակցություն ունեցե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ:

-Շատ վատ է վերաբերվում, մենք խոսել ենք խնդրի մասին, ամբողջ աշխարհը այդ խնդիրն ունի, բոլոր երկրներն էլ բախվել են այդ խնդրին, լուծում դեռեւս ոչոքչի գտել, ու դրա համար չեմ կարող ասել, թե մենքինչլուծում ենք դրան պատկերացնում: Պետք է պարզապես մարդկանց մեդիագրագիտությունը բարձրացնել, որը նաեւ մեր գործառույթներից մեկն է, որըվերջերս է ավելացել մեր ՊՈԱԿ-ում: Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, անկեղծ ասած, դա կեղծ թեմա է, որը տարբեր շրջանակների կողմիցնետվում է դաշտ, նման բան չկա, եւ աբսուրդ է նման բանի մասին խոսելը: Ես չեմ էլ արձագանքում նման բաների, քանի որ անիմաստ եմ համարում:

-Այս պահին ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը չունի մամուլի պատասխանատու, քանի որ նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պաշտոնանկ արվեց: Արդյոք հայտնի՞ է, թե ով է լինելու նրա խոսնակը, քննարկում ունեցե՞լ եք այդ հարցի վերաբերյալ:

-Այս պահին դեռ թեկնածուներ չունենք, քննարկումները շարունակվում են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս