Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել:
ArmLur.am-ին հայտնի դաձավ վերջինիս մեղադրվում է այն բանի համար, որ նա 2019 թվականի սեպտեմբերի 6-ին’ ժամը 21:00-ի սահմաններում, իր կողմից վարած «Գազ 24» մակնիշի ավտոմեքենայով ընկերների` Արթուր Եղիազարյանի և Վազգեն Գրիգորյանի հետ Կոտայքի մարզի Գառնի գյուղի 1֊ին դպրոցի հարակից ճանապարհով երթևեկելու ընթացքում նկատել է նույն գյուղի բնակիչ Արարատ Դավթյանին, Նորայր Մանուկյանին և Մանվել Մանուկյանին և միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունը նույն գյուղի «Չիմաններ» կոչվող տարածքում շարունակելու նպատակով Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Եղիազարյանը, Արարատ Դավթյանը, Նորայր Մանուկյանը և Մանվել Մանուկյանը գնացել են պայմանավորված վայր, որտեղ առաջացած վիճաբանության և քաշքշուքի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հիշյալ ավտոմեքենայի սրահից վերցնելով իր կողմից որպես պտուտակահան օգտագործված սուր եզրով գործիքը, մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Արարատ Դավթյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած֊ կտրած, մակերեսային, չթափանցող, վերքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք, այնուհետև նույն գործիքով մեկ անգամ հարվածել է Արարատ Դավթյանի որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով, որովայնի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, վերքի ձևով առողջության ծանր վնաս: