Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ես եկա, որպեսզի իրականացնեմ նախագահի ծրագիրը։ Նա ինձ համար պարկեշտության օրինակ է։ Սակայն որպեսզի նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնենք, ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։