Այսօր լրագրողների մի քանի հարցերին պատասխանեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը ։ Նա անդրադարձավ ինչպես դատական փոփոխություններին, այնպես էլ մեդիայի հանդեպ իրականացվող ճնշումների մասին տեղեկություններին։ Նա անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի եւ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացներին։
«Բնականաբար Եմ-ն ուշի-ուշով հետևում է գործընթացներին, սակայն չի մեկնաբանում ընթացքի մեջ գտնվող գործերը։ Մեկ բայն միայն, որը կարևոր է։ Արդարադատության նախարարությունը միջազգային կառույցների հետ քննարկումների մեջ է։ Մենք տեսնում ենք, որ դատական բարեփոխումների ուղղությամբ ջանքեր են գործադրվում եւ մենք դրանց աջակցում ենք», — նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում