Հայաստանում առաջիկայում կբացառվի գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիայի: Այսինքն՝ կսահմանվեն բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում կթույլատրվի գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:
Պարզվում է, որ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում՝ հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված: Ավելին, նախարարությունը հիմնականում դրանց վերաբերյալ տրամադրում է բացասական կարծիք:
Դիմողները ներկայացնում են պարզաբանումներ, որհողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, ապա Էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում են, որ խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
Ինչպես հայտնի է,հիմնականում ֆիզիկական անձինք դիմում են գյուղատնտեսական նշանակության հողերը արտադրական նշանակության փոխելու պահանջով. գազալցակայան են կառուցում, արտադրամաս եւ այլն: