Բարսեղ Բեգլարյանն անմեղ ճանաչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն կարճել է հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2019 տարվա ապրիլի 19-ին Բարսեղ Բեգլարյանի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել:

Ըստ տեղեկությունների` այն կապված է «Ֆլեշ» ընկերության բաժնեմասերի հետ, թեեւ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հերքել էր, որ քրեական գործն ընկերության բաժնեմասին է վերաբերում: Եվ վերլուծելով իրավիճակը՝ Բարսեղ Բեգլարյանի դեմ կար հարուցված երեք քրեական գործ, որոնցից մեկը քննվում էր քննչական կոմիտեում, եւ, ահա, այն կարճվեց, մեկ այլ քրեական գործ, որն առնչվում էր «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ին, գտնվում է դատարանում:

Այս տարվա սկզբին ՀՔԾ-ն հայտարարեց, որ ավարտվել է Սերժ Սարգսյանի՝ Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ստացվում է, որ ներկա պահին հայտնի գործարարը երկու քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է:




Լրահոս