Այն, որ Հայաստանում անասնաբուծությունը անկում է ապրել, դա վաղուց հայտնի է: Այդ մասին են վկայում անգամ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 4.4 տոկոսով նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 2.8, խոզի մսինը` 15.9, իսկ ոչխարինը` 20.8 տոկոսով:
Գյուղացիների խոսքերով` անասնակերի գինը բարձր է, ինչի պատճառով նրանցից շատերը հրաժարվում են անասնապահությունից: Գյուղացիների մի մասն էլ թանկ անասնակերի պատճառով ստիպված է լինում մորթել ունեցած եկամտի միակ աղբյուր հանդիսացող խոշոր եղջերավոր անասունը: Եւ գումար չունենալու պատճառով չի կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, որի հետեւանքն էլ այն է, որ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը:
Ս.Հ.