ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան. ինչ հանգամանքներում է հայտնաբերվել Գեորգի Կուտոյանի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ը պարզեց, որ նախնական տվյալներով, հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ:  Մենք պարզեցինք, որ բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նա դեպքի պահին տանը միայնակ է եղել:

Հավելենք նաեւ, որ նա մշտապես չէր բնակվում Երեւանում, քանի որ կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու:

Նշենք, որ Կուտոյանն ամուսնացած էր և  անչափահաս երեխա ուներ: Հավելենք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին եւ ազատվել է պաշտոնից թավշյա հեղափոխությունից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս