Բացի ցավից ուրիշ բան չեմ կարող ասել. Տիգրան Ուրիխանյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել, որ նա վերջերս Հատուկ քննչական ծառայություն է կանչվել եւ ցուցմունք տվել: Նույն տեղեկությունների համաձայն, նրան առաջարկել են ցուցմունք տալ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: ArmLur.am-ը  դիմեց Հատուկ քննչական ծառայություն, սակայն այնտեղից պաշտոնապես հայտնեցին, որ Գեորգի Կուտոյանն ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել եւ դատաիրավական որեւէ կարգավիճակ չի ունեցել և չունի:

Ինչպես հայտնել էր ArmLur.am-ը ՝  նախնական տվյալներով, հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ:

Դեպքի մասին ArmLur.am-ը կապ հաստատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, ով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մորաքրոջ տղան է:

-Պարո՛ն Ուրիխանյան, ի՞նչ է Ձեզ հայտնի պարոն Կուտոյանի մահվան դեպքից:

-Ես հիմա միայն մեկ բան կարող եմ ասել, երբ ցավը կանցնի, անշուշտ կմտածեմ այդ թեմաների շուրջ: Այս պահին բացի ցավից ուրիշ բան չեմ կարող ասել:

-Սպասո՞ւմ էիք: Ի՞նչ վարկածներ եք առաջ քաշում դեպքի հետ կապված:

-Հիմա ուրիշ բան արտահայտել, բացի ցավից չեմ կարող:

-Ըստ լուրերի՝ պարոն Կուտոյանի մոտ վերջին շրջանում ընկճվածություն է եղել: Դուք նման բան նկատե՞լ եք:

-Ավել բան չպատասխանեմ էլի, հիմա դրա պահն էլ չի:

Նշենք, որ Կուտոյանն ամուսնացած էր և անչափահաս երեխա ուներ: Հավելենք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին եւ ազատվել է պաշտոնից թավշյա հեղափոխությունից հետո:

Լիդա Եղիազարյան




Լրահոս