Այս լուրն ապշահար է արել համ ինձ, համ իմ գործընկերներին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է հՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. «Լուրը նոր է, խորը մեկնաբանություններ չեմ կարող անել: Այդ մասին տեղեկացել եմ մամուլից»: Չգիտեմ ինչ ասեմ: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք մանրամասները: Ապշած եմ»:
Հաշվի առնելով այն, որ նա ԱԱԾ նախկին ղեկավար է ու տիրապետում է որոշակի ինֆորմացիայի՝ արդյո՞ք սա կարելի է զուտ պատահականություն համարել: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է մարդու կյանքին. «Չեմ կարծում, թե նա այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնքան մեծ բեռ է կրել… չգիտեմ … ինքնասպանությունը, սպանությունը տարբեր մեկնաբանությունների, հետևությունների առիթ են: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կասի նախաքննող մարմինը»: