ArmLur.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների շուրջ զրուցել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:
-Պարո՛ն Աթանեսյան, ի՞նչ վարկածներ կարող եք առաջ քաշել ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված:
-Որպես իրավաբան հիմա թույլ չեմ տա ինձ նման դատողություններ անել: Ցավալի էր, երիտասարդ կյանք է ընդհատվել…
-Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր ինքնավնասում անել:
-Չեմ կարող ասել: Հուսով եմ՝ քննությունն ամեն ինչ կպարզի: Ասել, ենթադրություններ անել չեմ կարող, քանի որ պարոն Կուտոյանը պաշտոնից ազատվելուց հետո մասնավոր կյանք էր վարում և քաղաքական պրոցեսներում չէր երևում, բացի այդ կարծում եմ, որ այնպես չէ, որ ԱԱԾ տնօրենն ինչ-որ գաղտնիքներ գիտի, որ մենակ ինքը պետք է իմանա: Այդ հիմնարկի գաղտնիքները ֆիքսվում են, և չեմ կարծում, որ ինչ-որ ինֆորմացիայի կրող էր, որ միայ նա գիտեր: Չեմ կարող նման վարկածների հետ համաձայնել: Չեմ պատկերացնում երիտասարդ տղամարդուն, ով փոքր երեխա ուներ, ինչը կարող էր դրդել նման քայլի, եթե դա իրոք ինքնասպանություն էր: Շատ դժվար եմ պատկերացնում:
-Այս դեպքը որևէ կերպ կարո՞ղ եք կապել Հայկ Հարությունյանի, Աշոտ Կարպետյանի մահվան դեպքերի հետ:
-Չեմ կարող ասել, որ այդտեղ կապ կա: Նրանք բոլորը շատ տարբեր մարդիկ էին, տարբեր ոլորտներից:
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով::
Լիդա Եղիազարյան