ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական շոու-բիզնեսի ամենաաշխատասերները. նրանք հոգնել չգիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք՝ հայկական շոու-բիզնեսի այն աստղերի մասին, որոնք ինչ-ինչ հարցերում անգերազանցելի են: Նախորդ անգամ անդրադարձել էինք իրենց համարձակությամբ փայլող աստղերին: Այս անգամ խոսելու ենք աշխատասիրության հարցում անգերազանցելի հայտնիների մասին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում նորովի ներկայանալու, ոճային փոփոխությունների դիմելու եւ հանդիսատեսին ու հեռուստադիտողին զարմացնելու հարցում:

Սիրուշո

Այս երգչուհու աշխատասիրությանը կարելի է պարզապես նախանձել: Երբեք տեղում չդոփող աստղը մշտապես ներկայանում է տարբեր կերպարներում, նրա հետ աշխատում է հսկայական թիմ: Տեսահոլովակներից, օրինակ, ակնհայտ է դառնում, թե ինչպես են Սիրուշոն եւ իր թիմն աշխատել ամեն փոքրիկ դետալի վրա: Բացի երգչուհի լինելուց, նա նաեւ ոճի առաջատար է, ճաշակ թելադրող: Միայն երգարվեստով Սիրուշոն չի բավարարվում:

Տարիներ առաջ նա թողարկեց «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն, ավելի ուշ՝ «Գոզալ» հարսանեկան հավաքածուն: Իսկ վերջերս էլ երգչուհին նոր հաղորդաշար է վարում, որի շրջանակում ներկայացնում է իր ճամփորդությունների ընթացքում ստացած տպավորությունները հայ համայնքից, հայկական մշակութային ժառանգությունից:

Սոնա Ռուբենյան եւ Գարիկ Պապոյան

Այս դուետը «դադար տեղը նստողներից» չէ: Նրանք անընդմեջ գեներացնում են նոր գաղափարներ եւ անակնկալներ մատուցում երկրպագուներին: Բացօթյա համերգներ, նոր տեսահոլովակներ, հին երգերի նորովի մշակումներ, շրջագայություններ. այս ամենը նրանց կենսակերպի մի մասն է: Սոնան եւ Գարիկը հաճախ իրենք են զբաղվում իրենց գովազդով, նկարահանում են հետաքրքիր, գրավիչ հոլովակներ եւ ազդարարում առաջիկա համերգի մասին: Նրանք գերակտիվ են օնլայն տիրույթում եւ զբաղվածության հետ մեկտեղ հասցնում են շփվել երկրպագուների հետ եւ հաճախ անհատապես պատասխանում են նրանց արձագանքներին:

Լիլիթ Հովհաննիսյան

Բավական է դիտել Լիլիթի համերգների տեսագրությունները, եւ կարելի է եզրակացություն անել՝ որքան է նա աշխատել իր երգերի, զգեստների, սանրվածքի, դիմահարդարման բազմազանության համար: Լիլիթը հաճախ է հանդես գալիս նոր տեսահոլովակներով, նոր կերպարներով: Տարիներ առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել էր, որ իր համար աշխատասեր արտիստի լավագույն օրինակ է Բեյոնսեն: Արի ու տես, որ Լիլիթն էլ հայկական շոու-բիզնեսում է փայլում իր այդ հատկությամբ: Իհարկե, նրան մեծապես օգնում է ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը:

«Նեմրա» ռոք խումբ

«Նեմրայի» տղաները առիթը բաց չեն թողնում երկրպագուների հետ կենդանի շփում հաստատելու համար: Նրանց մասնակցությամբ բացօթյա համերգների պակաս չի զգացվում: Տեսահոլովակների հարցում խումբը բավական նրբանկատ է, տարբերվող, իսկ դրա համար աշխատասիրություն է պահանջվում: Խումբը հասել է նրան, որ ձեւավորել է «նեմրացիների համայնք»: Համայնքի անդամները բավական ակտիվ են, շփվում են միմյանց հետ եւ տեղեկացնում են խմբի առաջիկա անելիքների եւ սպասվելիք միջոցառումների մասին:

Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյանի դուստրը նոր էր ծնվել, բայց նա արդեն վերադարձել էր բեմ եւ մասնակցում էր հյուրախաղերի: Ավելին, շատ դեպքերում երգչուհին դստերն իր հետ տանում է համերգների, նույնիսկ հասցրել է բեմ բարձրացնել: Սիլվա Հակոբյանի ընտանիքը կարծես «ֆաբրիկա» լինի. Սիլվայի քույրը՝ Մանեն, գրում է երգերը, եղբայրը՝ Էդգարը, կատարում գործիքավորումը, ինքը երգում է, հայրը՝ Հակոբը, զբաղվում է պրոդյուսինգով: Սիլվայի համար տարեկան կտրվածքով այնքան շատ երգ է գրվում, որ նա չի հասցնում անգամ ձայնագրել դրանք: Իսկ համերգային շրջագայությունների, տեսահոլովակների պակաս երկրպագուները չեն ունենում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս