Ուրախ կլինենք, եթե տնային խաղերը անցկացնենք Սևանում. Արմեն Դուրունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Սեւան» ֆուտբոլային ակումբի առաջատարներից Արմեն Դուրունցի հետ:

-Շուտով մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնության երկրորդ շրջանը: Ինչպիսի՞ տրամադրվածությամբ է մոտենում թիմը առաջնության պատասխանատու հատվածին:

-Դատելով թիմի մարզումներից՝ կարելի է ասել,որ շատ լավ եւ բարձր տրամադրությամբ է մոտենում երկրորդ կեսին:

-«Սեւանը» առաջնության գործողչեմպիոնն է, սակայն առաջին շրջանի ավարտից հետո առաջատար «Վեստ Արմենիայից» հետ է մնում մի ամբողջ 15 միավոր: Այդ փաստը ավելորդ լարվածություն տալի՞ս է թիմին:

-Իմ կարծիքով՝ոչ թե լարվածություն է տալիս, այլ պատասխանատվության չափաբաժինն է ավելացնում, քանի որ դեռ նախորդ մրցաշրջանից բոլորը սովոր էին տեսնել անպարտելի «Սեւան», ու հենց դա է գլխավոր պատճառը, որ հիմա պետք է ձգտենք հետ բերել կորցրածը:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի շանսերը չեմպիոնության համար մղվող պայքարում: Արդյոք «Սեւանը» ունա՞կ է հետ բերել կորցրածը:

– «Սեւանը» մեկ անգամ չէ,որ ապացուցել է՝ ինչքան լավ եւ մարտունակ թիմ է, ու անհնարին ոչինչ չկա: Ես մտածում եմ, որմենք ունակ ենքհետ բերել կորցրածը: Չեմպիոնության համար, կարծում եմ, նույնպես շանսեր կան: Սա ֆուտբոլ է, իսկֆուտբոլում անհնարին ոչինչ չկա:

-Թիմը առաջնության մեկնարկում այդքան էլ լավ չէր գործում, եղավ մարզչի փոփոխություն,որը կարծես լավ անդադարձավ թիմի խաղի վրա, սակայն վերջին խաղերում «Սեւանը»կրկինսկսեց միավորներ կորցնել:Ինչի՞հետ կկապեք այս ամենը:

-Առաջնության մեկնարկում թիմումշատ էին նորեկ ֆուտբոլիստները ու, ըստ իս, խաղակցվածության պակասի պատճառով էր, որ վատ արդյունք գրանցեցինք: Հետո փոխվեց մարզիչը, եւ եկավ Արմեն Սանամյանը, ովնորշունչ հաղորդեց թիմին: Մենք սկսեցինք լավ ֆուտբոլ խաղալ ու հաղթանակներ տոնել, իսկ վերջնամասում խաղեր եղան, որ պարզապես բախտը երես էր թեքել մեզանից:

-Արդեն վերսկսել եք մարզումները: Ինչպե՞ս են ընթանում մարզումները եւ ինչպիսի՞ տպավորություն են թողնում այն ֆուտբոլիստները, որոնք փորձաշրջան են անցնում «Սեւանի» կազմում:

-Մարզումները շատ լավ են ընթանում: Հիմա այն շրջանն է, երբ միայն պետք է ուշադրություն դարձնել ֆիզիկական որակները բարելավելու վրա: Ունենք փորձաշրջան անցող ե՛ւ տեղացի ֆուտբոլիստներ, ե՛ւ լեգիոներներ: Միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք նրանք պայմանագիր կկնքեն ակումբի հետու դրանից հետոինչօգուտ կտան թիմին:

-Նախորդ առաջնությունում թիմը անպարտելիության հրաշալի շարք էր գրանցել: Արդեն այս առաջնության երկրորդ շրջանում կարելի՞ է «Սեւանից» նման խաղ սպասել, թե՞, ամեն դեպքում, առաջին շրջանում գրանցած արդյունքները ազդել են թիմի վրա:

– Երկրորդ շրջանում պետք է կարողանանք ցույց տալ մեր իրական ներուժը, որպեսզի ապացուցենք բոլորին՝ այդ անպարտելիության շարքը պատահական չէր: Կարծում եմ՝ ի զորու ենքկրկին նման արդյունք գրանցել:

-Այն փաստը, որ ակումբը տնային խաղերը չի անցկացնում հարազատ «Սեւանում», որքանո՞վ է անդրադառնում թիմի արդյունքների վրա:

– Չէի ցանկանա այդպես ասել, որովհետեւմենք առաջնությունը չենքսկսել Սեւանում: Եթե սկսած լինեինք Սեւանում եւ հետո առաջնության մնացած հատվածը ստիպվածլինեինք խաղալ ու մարզվել այլ մարզադաշտում, այդ պարագայում տեղինկլիներխոսել այն մասին, որ Սեւանում չխաղալը ազդում է մեր խաղի վրա:

-Ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը նախկինում մեզ հետ զրույցներից մեկումնշել էր, որ թիմը, հնարավոր է, որ առաջնության այս հատվածն անցկացնի արդեն Սեւանում: Նորություններ կա՞ն Սեւանի մարզադաշտը «Սեւան» ՖԱ-ին փոխանցելու մասին:

-Այո, շատ հնարավոր է, որսկսենք տնային խաղերը անցկացնել արդեն Սեւանում: Ակումբի նախագահը ամեն ինչ անում է այդ հարցին լուծում տալու համար: Բոլորս էլ ուրախ կլինենք, որ տնային հանդիպումները սկսենք անցկացնել Սեւանում:

Հիշեցնենք, որ«Սեւանը» Հայաստանի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ վաստակած 31 միավորով ,եւ առաջատար «Վեստ Արմենիայից»հետ է մնում 15 միավորով: Առաջին խմբում հաղթող ճանաչվող թիմը մյուս մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում՝ զբաղեցնելով ԲԽ-ումվերջին հորիզոնականը գրաված թիմի տեղը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս