Կուտոյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ հարուցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված էր իրեն: Բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր:

Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում հայտնաբերվել է CLOCK տեսակի ատրճանակ, որը նրան նվիրել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։

«Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,- ասաց Մելիքյանը` հավելելով, որ դիմածնոտային շրջանում վնասվածք չկա։




Լրահոս