![](https://armlur.am/wp-content/uploads/2020/01/83249420_626578998146036_2503269723664285696_n.jpg)
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Աբովյան փողոցի 22/ա հասցեում կոյուղահորի կափարիչը վնասված է, ընկել է հորը:
Կոյուղահորի բաց լինելու պատճառով մի շարք վարորդներ արդեն տուժել են՝ վնասելով մեքենաները: Քիչ առաջ ևս վարորդներից մեկը, վրդովված և զայրացած, հայտնեց, որ մի կողմից լուսավորության բացակայության, մյուս կողմից կոյուղահորի բաց վիճակի պատճառով մեքենան ընթացքից կողաշրջվել է փոսի մեջ:
Սյունէ Համբարձումյան