ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չբացահայտված սպանություններն ու առեղծվածային մահը. Գեորգի Կուտոյանը երրորդն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեն շատերին: Նրա դին հայտնաբերվել էր իր բնականարում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: ArmLur.am-ը երեկ մի քանի մասնամասներ էր հայտնել դեպքից՝ ասելով, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու անչափահաս որդին էլ եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն ամրակցված զենքից, իսկ պատերին կրակոցների հետքեր են առկա:

Ինչպես հայտնի է՝ նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց 2016 թվականին՝ այդ պաշտոնում մնալով մինչեւ 2018 թվականը, եւ թավշյա հեղափոխությունից հետո նրան փոխարինեց Արթուր Վանեցյանը: Սակայն մինչ այդ Կուտոյանը մի քանի այլ պաշտոններ եւս զբաղեցրել էր:

Ուշագրավ է, որ Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի երրորդ խորհրդականն է, որը մահացած հայտնաբերվեց: Առաջինը 2001 թվականին սպանված 49-ամյա Գագիկ Պողոսյանն էր, ով սպանվել էր իրենց տան դռան բռնակին ամրացված նռնակի պայթյունից: Նա այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն էր և խորհրդականը: Երկրորդը 33-ամյա Գևորգ Մհերյանն էր, ով սպանվել է 2009 թվականին՝ վերելակից դուրս գալիս։

Հավելենք, որ երկու սպանություններն էլ չեն բացահայտվել: Իսկ ահա Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, եւ բոլոր վարկածները պետք է քննության ենթարկվեն:




Լրահոս