ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Հայաստանի և Արցախի Ազգային ժողովները համատեղ հատուկ նիստ են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ այսօր կայանալիք հատուկ նիստի թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը:

Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելու համար:

Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այսօր տեղի ունենալիք նիստինոչոքի ներկայությունը սահմանափակված չէ, այլ, հակառակը, պատգամավորներին ասվել է, որ պարտադիր պետք է ներկա լինեն:

Հավելենք, որ այս նիստի հետ կապված հարցերը պատգամավորները քննարկել էին նաեւ հունվարի 16-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:




Լրահոս