
Ազգային ժողովում ընթանում է ՀՀ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հայտնել էր, որ այսօր կայանալիք հատուկ նիստի թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը:
Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելու համար:
Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: