Երևան-Երասխ ճանապարհին անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, ժամը 17.35-ի սահմաններում: 17-ամյա երիտասարդի վարած «Օպել Աստրա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժանին գտնվող գովազդային վահանակի սյանը։ Վթարի արդյունքում վարորդը՝ Հայկ Սարգսյանն ու նրա 17-ամյա ուղևոր Աշոտ Բաբայանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Կատարվում է քննություն։




Լրահոս