10 տարվա գազի գնագոյացման մեխանիզմներ ենք փորձում ամրագրել. Գարեգին Բաղրամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուրջ մեկ տարուց ավելի բանակցություններ ենք վարում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ի հետ, և 2019 թվականի հունվարին ունեցանք սահմանին գազի գնի բարձրացում, միևնույն ժամանակ կար պայմանավորվածություն, որ դա չի անդրադառնալու սպառողների վրա: Բանակացությունները կարող ենք համարել ավարտված, և 2020թ. գազի սակագինը շարունակելու է մնալ 165 դոլար: Այսօր բանակացությունները տանում են նրան, որ ունենալու ենք որոշակի երկարաժամկետ՝ շուրջ 10 տարվա գնագոյացման մեխանիզմներ»,- այս մասին «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով քննարկմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նշենք, որ քննարկմանը մասնակցում են՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։




Լրահոս